Լուրեր
Լապարոսկոպիկ պրոստատէկտոմիա. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում կատարվում են փակ` լապարոսկոպիկ վիրահատություններ, որոնք փոխարինում են նախկինում ավանդաբար կատարվող բաց վիրահատություններին: Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում ևս պրոստատէկտոմիաները իրականացվում են լապարասկոպիկ եղանակով:
Այժմ ուրոլոգիական կլինիկայի ղեկավար բժշկական գիտությունների դոկտոր Սերգեյ Ֆանարջյանը և բաժանմունքի ղեկավար Տիգրան Կարապետյանը ծառայությունում ներդնում են բուժման և վիրահատական նոր ուղեցույցներ ու մեթոդներ, բաժանմունքի ուրոլոգները մշտապես վերապատրաստվում են աշխարհի առաջատար կլինիկներում: Վերջերս «Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգների թիմին է միացել երիտասարդ բժիշկ Արման Ծատուրյանը, ով պահպանելով ծառայության ավանդույթները նոր շունչ և հնարավորություններ է փոխանցում: Բժիշկը ուրոլոգիական լապարասկոպիկ վիրահատություններ է կատարում, որով հիվանդներին հնարավորություն է տրվում հեշտորեն հաղթահարել հետվիրահատական շրջանը:
Հունաստանի Պատրաս Patras համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի լապարոսկոպիկ տեխնոլոգիաների ղեկավար Պանայոտիս Կալիդոնիսը և Արման Ծատուրյանը «Էրեբունի» ԲԿ-ում կատարել են բարդագույն վիրահատություններ, պրոստատէկտոմիաներ՝ շագանակագեղձի հեռացում, լապարոսկոպիկ եղանակով:
Մինչ այժմ կատարված լապարասկոպիկ բոլոր վիրահատություններն անցել են առանց հետվիրահատական բարդությունների:
Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակներից է, որն ի հայտ է գալիս հիմնականում 40 տարեկանից հետո, իսկ մահացության վիճակագրական սանդղակում շականակագեղձի քաղցկեղը երկրորդն է: Այն հիմականում առանց ախտանիշերի է զարգանում և տղամարդը նույնիսկ չի էլ կասկածում, որ քաղցկեղ ունի: Իսկ բժշկի հիմնականում դիմում է հիվանդության վերջին փուլերում, երբ վիրահատական միջամտություններ այլևս չեն ցուցվում: Վիրահատում են միայն այն դեպքերում, երբ համոզվում են, որ քաղցկեղը չի տարածվել:
Վաղուց հայտնի է` լապրոսկոպիկ վիրահատությունները մի շարք առավելություններ ունեն. հիվանդները բժշկական կենտրոնից դուրս են գրվում երրորդ օրը՝ առանց հետվիրահատական լուրջ խնդիրների, ցավերի: Շագանակագեղձը լապարասկոպիկ եղանակով հեռացնելու առավելությունները անհամեմատ շատ են, իսկ տղամարդու կյանքի որակի պահպանման առումով անգնահատելի:
«Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում հիվանդներին առաջարկվում է լապարոսկոպիկ եղանակով կատարվող վիրահատությունների ամբողջ շղթան: Ուրոլոգիական բաժանմունքի վիրասրահը հագեցած է վիրահատական և լապարոսկոպիկ անհրաժեշտ սարքերով, գործիքներով, ինչը թույլ է տալիս ցուցաբերել բարձրակարգ բուժօգնություն՝ նվազագույն բարդություններով և առավելագույն արդյունքներով:
Շագանակագեղձի քաղցկեղից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս տարին մեկ անգամ անցնել ուրոլոգիական համալիր հետազոտություններ, խորհրդակցել մասնագետների հետ և մշտապես հետևել նրանց խորհուրդներին:
24.01.2023 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ